Ռուսաստանը երաշխիքներ է տվել ուկրաինական հացահատիկի արտահանման համար նավերի անվտանգ անցման շուրջ, սակայն Ուկրաինան պետք է մաքրի նավահանգիստները: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բարձր մակարդակով երաշխիքներ ենք տվել։ Այժմ Ուկրաինայի որոշելիքն է, նրանք ականապատել են ափամերձ ջրերը, անհրաժեշտ է մաքրել դրանք»,- ասել է Նեբենզյան։
Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությունների վրա, թե հայտնի են ականների շրջանցման ուղիները։
«Եթե նրանք կարողանան դա անել, շատ լավ է: Թող այս նավերն ապահով հեռանան», - ասել է դիվանագետը։