Ռուսաստանի Դաշնությունում՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի շրջանակում, հունիսի 20-ին կայացել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների հանդիպումը, այս մասին NEWS.am-ին լուրը հաստատել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Ի պատասխան Ձեր բանավոր հարցման հայտնում ենք, որ Պետերբուրգյան միջազգային տնտեսական 25-րդ համաժողովին փոխվարչապետի մասնակցության ընթացքում կայացել է նաև եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպում»,– ասացին փոխվարչապետի գրասենյակից:
Աշխատանքային խմբի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 4-ին։