Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ը կայցելի Թեհրան, որտեղ կքննարկի Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, Ուկրաինան։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 22-ից 23-ը Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով աշխատանքային այցով կմեկնի Թեհրան, ակնկալվում է շարունակել մտքերի փոխանակումը մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ՝ ներառյալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Թեհրանում ռուս նախարարը կքննարկի նաև իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում և Աֆղանստանում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հարցեր։