Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող է նշանակվել
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը նշանակվել է ԵԽԽՎ-ում տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, փոխանցում է Sputnik Արմենիան։
Նշվում է, որ նման որոշում է կայացվել ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հունիսի 21-ին կայացած հերթական նիստում։