Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արձակված կրակոցների հետեւևանքով հայ զինվորի մահը:
«Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում կրկնվող միջադեպերն ու խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համակարգված և կանոնավոր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք առաջիկայում հյուրընկալել նրա երկրորդ նիստը Մոսկվայում, որի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:
Իհարկե, կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես դա արձանագրված է երեք առաջնորդների հայտարարության մեջ, մասնավորապես, Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ», - ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ: