Ուկրաինական իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ԱՄՆ և Եվրոպա կատարած այցի ժամանակ պահանջել է Վրաստանին չտրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Հիմնական նախաձեռնողներից մեկը, ով Եվրոպային և ԱՄՆ-ին հորդորեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալ, Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ պարոն Արախամիան էր։ Նա գործնականում վերջնագիր ներկայացրեց Եվրոպային, որ եթե Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, նրանք շատ կվրդովվեն»,- ընդգծել է Ղարիբաշվիլին Վրաստանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ: