ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի կարող երաշխավորել, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան շուտով կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ:
«Իմ նպատակը նախկինի պես այն է, որ նրանք (Շվեդիան եւ Ֆինլանդիան) մոտ ժամանակներս կարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին», - ասել է Ստոլտենբերգը չորեքշաբթի օրը Բրյուսելում ամերիկյան Politico թերթի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Ես դա չեմ կարող երաշխավորել, բայց ասում եմ, որ դա դեռ իմ նպատակն է»- հավելել է Յենս Ստոլտենբերգը: