Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով:
Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, հաղորդում է news.am-ը: