Հերթական արտահերթ ընտրություններ Իսրայելում. Նեթանյահուն պատրաստվում է վերադառնալ

12:22     23 հունիսի, 2022

Իսրայելի իշխող կոալիցիան մտադիր է արձակել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ, 5-րդ՝ երեք տարվա ընթացքում:

Վերջին 50 տարվա ընթացքում Իսրայելում անցկացել է միայն մեկ հերթական ընտրություն. Երկրի ընտրական համակարգի առանձնահատկությունների պատճառով որպես կանոն կառավարութունը կազմվում է կոալիցիոն տարբերակով, և հաճախ ինչ-ինչ հարցերում նույնիսկ բավականին փոքր կուսակցությունների անհամաձայնությունը հանգեցնում է քաղաքական ճգնաժամի և նոր ընտրությունների նշանակման:

Նշենք, որ 8 ուժերից բաղկացած գործող կոալիցիան ի սկզբանե բավականին փխրուն էր: Ներգրավված ուժերին հիմնական միավորող կարելի է ասել Իսրայելի երկարամյա վարչապետ Բենյամին Նեթայահուի դեմ պայքարն է:

Արտահերթ ընտրությունների նշանակման պարագայում վարչապետի աթոռը կրկին զբաղեցնելու մեծ շանսեր ունի Բենյամին Նեթանյահուն: Իշխող կոալիցիային այդպես էլ չհաջողվեց ընդունել օրենք, որը կարգելեր քրեական գործով մեղադրվողին զբաղեցնել վարչապետի աթոռը: Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ:

Մանրամասները տեսանյութում.


© armedia.am