Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դադարեցնել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, փոխանցում է Panorama.am-ը։
«ԲԴԽ-ն որոշեց Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը բավարարել, ԲԴԽ անդամ, նախագահ, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել», - հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Գ.Ջհանգիրյանը հայտնեց, որ հատուկ կարծիք են ներկայացրել Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ է եղել Անի Մխիթարյանը, ով ունի նաև հատուկ կարծիք։ Նա տեղեկացրեց, որ որոշումը կայացվել է հունիսի 16-ին։
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։