Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող SADA Cup միջազգային մրցաշարում, փոխանցում է News.am-ը։
Ամերիկահայ Ռեքս Կալամյանի գլխավորած հավաքականը մրցեց «Թիմ ԱՄՆ»-ի հետ և առավելության հասավ 94։59 հաշվով։
Հայաստանի հաջորդ մրցակիցը հունիսի 25-ին կլինի Իրանի հավաքականը։ Մրցաշարին մասնակցում է նաև Սիրիայի հավաքականը։