Ռուսաստանին չպետք է արգելվի ՄԱԿ-ի օվկիանոսների վերաբերյալ համաժողովին մասնակցելուց, որը տեղի կունենա Լիսաբոնում հունիսի 27-ից հուլիսի 1-ը։ Այս դիրքորոշում ուրբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պորտուգալական Lusa գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը նպաստում է օվկիանոսների աղտոտմանը և ազդում կլիմայի փոփոխության վրա: Կարծում եմ, որ այն երկրները, որոնք նպաստում են խնդիրների սրմանը, նույնպես պետք է մասնակցեն դրանց լուծմանը»,- ասել է Գուտերեշը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ համաժողովի մասնակիցների ցուցակից երկրի դուրս մնալն իրեն անիմաստ է թվում, քանի որ առաջիկա հանդիպումը նպատակ ունի փոխել բացարձակապես բոլոր պետությունների կլիմայական քաղաքականությունը։