Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները սահմանել են հումանիտար ականազերծման համատեղ ստորաբաժանման ստեղծման միջոցները: Հունիսի 24-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նշանակվել են գործնական միջոցառումներ ականազերծման համատեղ հումանիտար ստորաբաժանման ձևավորման և վերապատրաստման համար»,- ասել է նա։
Շոյգուն հավելել է, որ նախարարների խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ-ի ձևաչափով «Խաղաղության ամրապնդման գործում ավանդի համար» մեդալ ստեղծելուն, որոշում է ընդունել 2023 թվականին Ուզբեկստանում Կուրսանտների երկրորդ ռազմա-մարզական խաղերի անցկացման մասին, ինչպես նաև հավանություն է տվել 2023 թվականին զինված ուժերի համատեղ համալիր միջոցառումներին:
«Խորհրդի 80-րդ նիստի գործնական և կառուցողական բնույթը հերթական անգամ հաստատեց, որ Անկախ Պետությունների Համագործակցության ձևաչափով պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերի շուրջ փոխգործակցությունը հետևողականորեն զարգանում է, իսկ մեր բազմակողմ կապերն ամրանդվում են»,- եզրափակել է Շոյգուն՝ շնորհակալություն հայտնելով խորհրդի մասնակիցներին աշխատանքի համար: