Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող "Пул Первого" Տելեգրամ ալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի համաձայն՝ այցի շրջանակներում Լուկաշենկոն կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Լուկաշենկոյի հետ։