Այս տարի տարբեր տարածաշրջաններ հնարավոր է կանգնեն սովի իրական վտանգի առջև: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ուրբաթ օրը տեսահղումով ելույթ ունենալով G7-ի գլոբալ պարենային անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բախվում ենք համաշխարհային սովի աննախադեպ ճգնաժամի: Ուկրաինայի [հակամարտությունը] խորացրել է խնդիրները, որոնք գոյացել են տարիների ընթացքում՝ կլիմայի փոփոխություն, կորոնավիրուսային համաճարակ և խորը անհամաչափ վերականգնում: Սա ակնհայտ դարձավ, երբ անցյալ ամիս այցելեցի Սահելի տարածաշրջան: [Այդ տարածաշրջանի երկրների] ղեկավարները զգուշացրել են, որ եթե մենք հիմա քայլեր չձեռնարկենք, վտանգավոր իրավիճակը կարող է վերածվել աղետի»,- ասել է Գուտերեշը: