ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հղիության արհեստական ընդհատումն արգելելու Գերագույն դատարանի որոշումը վտանգի տակ է դնում կանանց կյանքն ու առողջությունը և հետ է մղում երկիրը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այս երկրում կանանց կյանքն ու առողջությունն այժմ վտանգի տակ են», - ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում:
Նա նշել է, որ աբորտի դեմ պետական օրենքները, որոնք այժմ ինքնաբերաբար ուժի մեջ են մտնում, կանանց վտանգի տակ կդնեն: Բայդենի խոսքով՝ Գերագույն դատարանի որոշումը երկիրը 150 տարով հետ է շպրտում։