ՄԱԿ-ն անում է հնարավոր ամեն ինչ Ռուսաստանից և Ուկրաինայից սննդամթերքը համաշխարհային շուկա վերադարձնելու համար։ Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ: Պայմանավորվածություն կա Ուկրաինայից ու Ռուսաստանից մեծ քանակությամբ հացահատիկ վերադարձնել համաշխարհային շուկա։ Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել»,- ասել է նա: