Մոլդովան, նույնիսկ առանց Եվրամիությանն անդամակցելու, պատրաստ է միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն Մոսկվայի պատասխանը երկար սպասել չի տա։ Այդ մասին շաբաթ օրը Telegram-ի ալիքում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Քիշնևի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հանգամանքը:
Մեդևեդը նշել է, որ Մոլդովայի իշխանությունները շոգեքարշից առաջ են վազել։
«Փորձելով հաճոյանալ իրենց նոր տերերին առանց ԵՄ-ում գտնվելու՝ նրանք պատրաստ են միանալ մեր երկրի դեմ եվրոպական պատժամիջոցներին։ Դե ինչ: Թող փորձեն։ Այդ ժամանակ նրանք կարող են 100%-ով վստահ լինել, որ էներգետիկ և այլ ռեսուրսները մեզանից ոչ թե «թանկ գնով» կստանան, այլ ընդհանրապես չեն ստանա։ Թող նրանք վայելեն պատժամիջոցները առանց Եվրամիությանն անդամակցելու»,- զգուշացրել է Մեդվեդևը։