Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն իշխող «արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ասել է, որ երկիրը նախորդող ճգնաժամերից տարբեր աստիճանի վնասներ է կրել, սակայն ներկայումս ավելի լուրջ ճգնաժամի է բախվում, հաղորդում է Ahval-ը:
«Այսօր մեր ժողովուրդը բախվում է բարձր գնաճի եւ կենսական զամբյուղի գնի բարձրացման խնդրին։ Մենք դա չենք հերքում, սրանք փաստեր են։ Սակայն եկեք ընդունենք, որ այս ճգնաժամերը խորապես ազդում են ողջ աշխարհի վրա»,- ասել է Չավուշօղլուն եւ երկրի ընդդիմությանը մեղադրել՝ տնտեսական ճգնաժամը`դժգոհություն առաջացնելու նպատակով օգտագործելու համար, փոխանցում է News.am-ը: