Ադրբեջանի, Թուրքիայի և Ղազախստանի արտաքին գործերի և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ այսօր ստորագրված Բաքվի հռչակագիրը մեծապես կնպաստի երեք երկրների միջև ավելի մեծ նախագծերի ի հայտ գալուն։
Նախարարն ասել է, որ տրանսպորտի ոլորտի պատասխանատուների միջև կձևավորվի աշխատանքային խումբ:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Ղազախստանում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին»։