Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:
Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև իրադրությանը Ուկրաինայում: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:
Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
FM @NikosDendias & #Armenia FM @AraratMirzoyan sign #MoU b/w @GreeceMFA & @MFAofArmenia on cooperation on #EU related matters
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) June 27, 2022
Υπογραφή Μνημονίου Κατανόησης Υπ.Εξωτερικών ????????&???????? για συνεργασία σε ???????? θέματα από τους ΥΠΕΞ Ν.Δένδια & ΥΠΕΞ Αρμενίας A.Mirzoyan pic.twitter.com/HtB4v3oeWb