«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել «Իսկանդեր-Մ» համալիրները Մինսկին հանձնելու Ռուսաստանի ծրագրերի կապակցությամբ։ Այս մասին նրանք հայտարարել են հունիսի 27-ի իրենց համատեղ հայտարարության մեջ:
«Մենք վերահաստատում ենք մեր քննադատությունը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հարցում անարդար հռետորաբանության և ուղերձների օգտագործման հետ կապված: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերել, և կրկին նշում ենք, որ նման զինատեսակների օգտագործումն անընդունելի է լինելու և կունենա ծանր հետևանքներ։Այդ կապակցությամբ մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում Ռուսաստանի այն հայտարարությունից հետո, որ նա կարող է միջուկային հզորությամբ հրթիռներ տրամադրել Բելառուսին»,- ասվում է փաստաթղթում, փոխանցում է iz.ru-ն: