Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի աշխատանքային այցով կժամանի Տաջիկստան, որտեղ կհանդիպի երկրի ղեկավար Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վաղը նախատեսված է նախագահ Պուտինի աշխատանքային այցը Տաջիկստան, այնտեղ տեղի կունենա նրա հանդիպումն ու բանակցությունները Ռախմոնի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
ՌԴ նախագահը Դուշանբեից հետո կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Կասպից ծովի գագաթաժողովին։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 29-ին Աշգաբադում։