Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին Աշգաբադում, Կասպից ծովի գագաթնաժողովին իր մասնակցության շրջանակում, կհանդիպի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և անձամբ կշնորհավորի նրան տարեդարձի կապակցությամբ, բացի այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքմենստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ուշակովը հիշեցրել է, որ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի 65-ամյակը կնշվի Կասպից ծովի գագաթաժողովի օրը՝ հունիսի 29-ին։
«Պուտինը հատուկ հանդիպում կանցկացնի Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի հետ և անձամբ կշնորհավորի նրան»,- ասել է Ուշակովը։
«Նրա հետ կլինի կարճ զրույց, որից հետո նախատեսվում է մասնակցություն կասպյան վեցերորդ գագաթաժողովին։ Իսկ դրա ավարտից հետո մեր նախագահը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ (Իլհամ) Ալիեւի եւ Իրանի նախագահ (Իբրահիմ) Ռաիսիի հետ»,- ասել է Ուշակովը։