Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Էրդողանն ու Բայդենը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների տարբեր ասպեկտները և տարածաշրջանային գործընթացները:
Պետությունների ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի օրակարգի շուրջ: