Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը նախատեսում է երկիր զուգահեռաբար ներմուծվող ապրանքների օրինականացում։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախաձեռնած փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրենքը կառավարությանը իրավունք է տալիս որոշել այն ապրանքները, որոնց նկատմամբ կարող են չկիրառվել բացառիկ իրավունքների պաշտպանության որոշակի դրույթներ՝ այդպիսի ապրանքներում արտահայտված մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների վրա, որոնցով նշված են այդ ապրանքները:
Այսպիսով, օրենքը պաշտպանում է ռուսական ընկերություններին, որոնք ապրանքներ են ներմուծում առանց իրավատիրոջ թույլտվության, հնարավոր քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվությունից։