Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել Մադրիդում Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարների շուրջ բանակցությունների արդյունքում, հայտնում է NTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ փաստաթուղթը ճանապարհային քարտեզ է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու և դրա վերաբերյալ Թուրքիայի առարկությունները վերացնելու գործընթացի համար։
Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները՝ երեք երկրների ղեկավարների ներկայությամբ։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահներ Թայիփ Էրդողանը և Սաուլի Նիինիստոն, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով նախաձեռնել է բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: