Արցախի Հանրապետության իշխանությունների հետ քննարկվել է այլընտրանքային ճանապարհների հարցը, և Արցախի իշխանությունները հնարավորություն են ունեցել կարծիք հայտնելու դրա մասին՝ չշրջանցելով հայաբնակ մնացած բնակավայերերի անվտանգության թեման։ Այս մասին 24News-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին մամուլի ասուլիսում արված հայտարարություններին։