Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 մլն ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի կիբերտարածության սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
«Մեծ Բրիտանիան ունի համաշխարհային առաջատար կիբերփորձագիտություն: Այսօր հայտարարված օգնությունը կպաշտպանի ոչ միայն Վրաստանը, այլև Մեծ Բրիտանիան և այլ ազատ ժողովրդավարական երկրներ»,- ասել է Ջոնսոնը: Զեկույցում նշվում է, որ կիբերանվտանգության ոլորտում Լոնդոնի և Թբիլիսիի հարաբերությունները թևակոխում են զարգացման «նոր փուլ»:
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, 2018 թվականից Միացյալ Թագավորության Կիբերանվտանգության ազգային կենտրոնի աշխատակիցները սերտորեն համագործակցում են իրենց վրացի գործընկերների հետ՝ ներառյալ կիբերտարածությունում սպառնալիքները ետ մղելու նոր պրակտիկաների վերապատրաստում։