Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյան դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
60 կգ քաշայինների եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 4։0 հաշվով հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին։
67 կգ քաշայինների եզրափակիչում նույնպես մրցեցին Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները։ Աշոտ Խաչատրյանը 1։3 հաշվով պարտվեց Նիկա Բրոլաձեին և դարձավ արծաթե մեդալակիր։