Մադրիդում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգ, որում Ռուսաստանը հայտարարվել է անվտանգության գլխավոր սպառնալիք, գրում է ՏԱՍՍ-ը:
ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում Ռուսաստանի Դաշնության հետ և վտանգ չի ներկայացնում Մոսկվայի համար, ասվում է ռազմավարական հայեցակարգում։
Դրանում նաև նշվում է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները՝ ռիսկերը նվազեցնելու և էսկալացիան կանխելու համար։
Ըստ հայեցակարգի՝ ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանական կարողությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
Դրանում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանին գործընկեր համարել, սակայն պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները, փոխանցում է Tert.am-ը։