Պետդուման չորեքշաբթի օրը կայացած նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսվող փոփոխությունները ենթադրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչում՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման պարագայում»,-ասված է բացատրական գրության մեջ:
Ներկայում նման նորմը գործում է Ղրղզստանի քաղաքացիների և այն պետությունների քաղաքացիների նկատմամբ, որոնց օրենսդրությունն ամրագրում է ռուսերենի օգտագործումը որպես պաշտոնական լեզու: