Թուրքիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
«37-ամյա թույլ իմունիտետով հիվանդի մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ։ Նա մեկուսացված է, այլ դեպքեր չեն հայտնաբերվել վարակվածի և այլ անձանց շփման արդյունքում»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարարը։
Քոջան չի հստակեցրել, թե Թուրքիայի որ քաղաքում է գրանցվել վարակի առաջին դեպքը։