ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը հատուկ ներդրում կունենան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ:
Նա արձանագրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը բացասաբար է անդրադարձել համաշխարհային շուկա հացահատիկի և վառելիքի մատակարարման վրա:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան աշխատում է հավասարակշռված քաղաքականության միջոցով «հացահատիկային միջանցքի» խնդրի լուծման ուղղությամբ: Նա հույս է հայտնել, որ Անկարայի ջանքերն այդ ուղղությամբ դրական արդյունքներ կբերեն։
Ջո Բայդենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին ուկրաինական հացահատիկի արտահանումն ապահովելու նրա ջանքերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի աջակցության համար: