Մադրիդում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ի երկրները հույսները դրել են բոլոր պետությունների՝ իրենց կամքին անվերապահ հնազանդվելու վրա։ Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Մինսկում Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչի վրա են նրանք հույսը դնում, կարծում եմ, բոլորի համար պարզ է։ Նրանք չեն ամաչում խոսել այդ մասին և ևս մեկ անգամ դա հայտարարել են երեկ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում. հույսը դնում են մնացած բոլոր պետությունների իրենց կամքի նկատմամբ անվերապահ հնազանդության վրա, որն արտացոլում է նրանց եսասիրական շահերը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի շահերը»,- ասել է ռուս նախարարը: