Հուլիսի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարվեցին Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնից զրկելու, ինչպես նաեւ Վահե Հակոբյանի՝ որպես տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու գաղտնի քվեարկության արդյունքները: Համապատասխան նախաձեռնությունը պատկանում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը, փոխանցում է News.am-ը։
Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի պաշտոնից զրկելուն եւ Վահե Հակոբյանի՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցմանը միաձայն կողմ քվեարկեց 66 պատգամավոր:
Խորհրդարանական ընդդիմությունը նիստին ներկա չէր: