Թուրքիան աշխատում է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն իրականացնելու ուղղությամբ, ամեն ինչ կարող է հանկարծակի տեղի ունենալ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես հայտարարություն ունեմ այս թեմայի հետ կապված. մենք կարող ենք հանկարծակի գալ մի օր գիշերը: Կարիք չկա իրարանցման: Պետք չէ շտապել: Մենք արդեն աշխատում ենք այս ոլորտում հենց հիմա։ Ինչպես գիտեք, մենք աշխատանքներ ունենք մի կողմից Հյուսիսային Իրաքում, իսկ մյուս կողմից՝ Աֆրինում, Հյուսիսային Սիրիայում և այլն... Եթե մի փոքր համբերություն ցուցաբերենք, հուսով եմ, որ ամենահզոր կերպով գործողություններ կիրականացնենք, երբ ժամանակը գա»,-ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում՝ Մադրիդից վերադառնալիս: