Հորմոզգան նահանգի գլխավոր նահանգապետը շաբաթ օրը հայտնել է, որ Իրանի հարավում Բանդար Խամիր գյուղի Սայեհ Խոշ գյուղում 6.1 և 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 19-ը մարդ վիրավորվել է, հայտնում է IRNA-ն։
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Ռիխտերի սանդղակով 6.3 մագնիտուդով երկրաշարժը հաջորդել է Իրանի հարավում Բանդար Խամիր գյուղի Սայեհ Խոշ գյուղում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժին։
Հորմոզգան նահանգի գլխավոր նահանգապետը հավելել է, որ տարածք փրկարարական խմբեր են ուղարկվել։