ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը շաբաթ օրը լրագրողներին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ է կրում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակառակորդը զգալի կորուստներ է կրում բոլոր ուղղություններով։ Վերխնեկամենկա և Զոլոտարևկա բնակավայրերի տարածքներում 10-րդ լեռնային գրոհայինների և 72-րդ մեխանիզացված բրիգադների երեք գումարտակներ ընդամենը մեկ օրվա ընթացքում կորցրել են իրենց անձնակազմի ավելի քան 50%-ը»,- ասել է Կոնաշենկովը։