Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները մի քանի օր առաջ փորձել են հարվածներ հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին:
Բելառուսին սադրում են, ասել է նա։ «Պետք է զեկուցեմ ձեզ. երեք օր առաջ, հնարավոր է մի փոքր ավելի շուտ, Ուկրաինայի տարածքից փորձել են հարվածներ հասցնել Բելառուսի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին», - ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են որսալ Ուկրաինայի զինված ուժերի արձակած բոլոր հրթիռները։ Այս մասին նա ասել է շաբաթ օրը՝ Անկախության օրվան ընդառաջ կայացած հանդիսավոր ժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԲԵԼՏԱ գործակալությանը։