Ուզբեկստանի նախագահը պարետային ժամ է սահմանել Կարակալպակստանում

01:31     3 հուլիսի, 2022

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Կարակալպակստանում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է գիշերը՝ մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակներում։ Այս մասին ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է շաբաթ օրը նախագահի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտակարգ դրության շրջանակներում 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ Կարակալպակիստանի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ուրբաթ օրը հանցավոր խումբը փորձել է գրավել Ղարակալպաքստանի շրջանի Նուկուսի պետական մարմինները։ Իրավապահները ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշում է կայացրել Կարակալպաքստանի կարգավիճակի վերաբերյալ փոփոխություն չմտցնել սահմանադրության մեջ: 


© armedia.am