Համբուրգի իշխանությունները չեն բացառում գազի սակավության դեպքում մասնավոր սպառողներին տաք ջրի մատակարարման սահմանափակումը: Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի հարցերով սենատոր Յենս Քերստանը շաբաթ օրը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գազի սակավության ներկա իրավիճակում, ծայրահեղ դեպքում, տաք ջուրը կարող է մատակարարվել միայն օրվա որոշակի ժամերին»,- ասել է նա։