Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը 70 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթեց ադրբեջանցի ըմբիշ Սաբիր Ջաֆարովին ու նվաճեց ոսկե մեդալ, փոխանցում է Panorama.am-ը:
Մուշեղ Մկրտչյանը նույնպես վաստակեց ոսկե մեդալ։ 79 կգ քաշային կարգի եզրափակչում նա հաղթեց վրացի Օտարի Ադեիշվիլին։