Թուրքական մաքսատան ներկայացուցիչները Կիևի խնդրանքով կալանքի տակ են առել ռուսական բեռնատար նավ, որը ենթադրաբար տեղափոխելիս է եղել ուկրաինական հացահատիկ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։
«Մենք ամբողջովին համագործակցում ենք [Թուրքիայի հետ]: Ներկայումս նավը գտնվում է նավահանգստի մուտքի մոտ, այն կալանված է Թուրքիայի մաքսային մարմինների կողմից»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում Reuters-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Բոդնարի՝ երկուշաբթի՝ հուլիսի 4-ին, «քննիչների հանդիպում կանցկացվի՝ պարզելու նավի հետագա ճակատագիրը»։