Եվրամիությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 500 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն՝ երկրի տնտեսությունը վերականգնելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրանց խոսքով՝ Եվրահանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է Ուկրաինայի ֆինանսավորման տարբերակները։ Դիտարկվում են դրամաշնորհների և վարկերի տրամադրման հնարավորությունները։ Քննարկումը ներառում է նաև «համատեղ վարկային սխեման», որը նման է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար օգտագործվողին։
Ուկրաինայի տնտեսության վերականգնման ծրագիրը կներկայացվի համաժողովի ընթացքում, որը կանցկացվի հուլիսի 4-5-ը Լուգանոյում։