Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական բանակի հրամանատարությունը զորքերը դուրս է բերել Լիսիչանսկից։
«Մենք կվերակառուցենք պարիսպները, կվերադարձնենք հողը, և ամենից շատ պետք է պաշտպանված լինեն մարդիկ: Եվ եթե բանակի հրամանատարությունը մարդկանց հանում է ռազմաճակատի որոշակի կետերից, որտեղ հակառակորդն ունի կրակի ամենամեծ առավելությունը, մասնավորապես, դա վերաբերում է Լիսիչանսկին, դա նշանակում է միայն մեկ բան՝ մենք կվերադառնանք մեր մարտավարության շնորհիվ՝ ավելացնելով ժամանակակից սպառազինությունների մատակարարումը»,- ասել է Զելենսկին կիրակի օրն իր երեկոյան ուղերձում, որը հրապարակվել է իր Telegram ալիքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: