Սիրիայի Արաբական Հանրապետությունը բանակցություններ է վարում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ հարաբերություններն ամրապնդելու համար։ Այս մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը։
«Ամենակարևորն այն է, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը ճանաչել է այս երկու հանրապետությունների ինքնիշխանությունը, և ներկայումս քայլեր են նախապատրաստվում դա պաշտոնականացնելու համար։ Սիրիան բանակցություններ է վարում այս երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասել է Ռիադ Հադդադը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սիրիական կողմը նախատեսո՞ւմ է իր դիվանագիտական ներկայացուցչությունները բացել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում։