Թուրք պաշտոնյաները չեն տեղեկացրել ռուսական բեռնափոխադրողի կալանավորման մասին։ Այս մասին կիրակի օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Թուրքիայում ՌԴ դեսպանատանը։
«Թուրքիան այս պահի դրությամբ մեզ պաշտոնապես չի տեղեկացրել այդ մասին»,- ասել է աղբյուրը։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն ավելի վաղ հայտնել էր, որ թուրք մաքսավորները, Կիևի խնդրանքով, կալանել են ռուսական բեռնատար նավը, որը ենթադրաբար ուկրաինական հացահատիկ էր տեղափոխում։