Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի հետ ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այսօր առավոտյան Ջ.Բայրամովը, որը այցով գտնվում է Թեհրանում, Իրանի ԱԳՆ շենքում հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ:
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։