Երկուշաբթի Ֆինլանդիան և Շվեդիան սկսել են և մեկ փուլով ավարտին են հասցրել ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները, հուլիսի 5-ին կստորագրվի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին ասվում է Բրյուսելում տարածված դաշինքի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին, ըստ Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի [հունիսի 28-30-ը] համաձայնագրի, ավարտել են բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ: Երկու երկրներն էլ պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Բանակցությունների ավարտից հետո դաշնակիցները հուլիսի 5-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պետք է ստորագրեն Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու մասին արձանագրությունները։ Այնուհետև, անդամակցության արձանագրությունները կուղարկվեն ՆԱՏՕ-ի երկրներին վավերացման համար՝ իրենց ազգային ընթացակարգերին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ: